Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ովքեր են նախարարների թեկնածուները

Ովքեր են նախարարների թեկնածուները
20.11.2020 | 14:59

«Հրապարակը» գրում է.

«Առաջիկա օրերին կառավարությունում կադրային կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը՝ գոլորշի բաց թողնելու համար, որոշել է կառավարության 80 տոկոսը փոխել, որպեսզի հանրության մոտ սպասումների հույս արթնացնի եւ ցույց տա, որ սկսել է իրականացնել իր ճանապարհային քարտեզը։ Նա գործարք է առաջարկել «Իմ քայլը» խմբակցությանը՝ հրավիրել է իր մոտ եւ ասել՝ ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս, չմիանաք վարչապետի անվստահությունը պահանջողներին, չլքեք թիմը։
Պատգամավորներն ասել են՝ թույլ տուր մենք ձեւավորենք կառավարության կազմը։ Եվ «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ հանձնաժողովները հիմա քննարկումների մեջ են, թե ում ներկայացնեն նախարարների թեկնածու։ Ըստ այդմ, ԱԺ առողջապահության հանձնաժողովը առողջապահության նախարարի թեկնածու է առաջարկել ԱԺ փորձագետ, գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանին, պաշտպանության հանձնաժողովը ՊՆ ախարարի համար` Անդրանիկ Քոչարյանին, իսկ գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովը ԿԳՄՍ նախարար՝ Արեւիկ Անափիոսյանին։ Փաշինյանը հակված չէ նշանակել Անդրանիկ Քոչարյանին, ՊՆ նախարարի ամենահավանական թեկնածուն համարվում է Վաղարշակ Հարությունյանը։ Իսկ Արեւիկ Անափիոսյանը մեզ հետ զրույցում չհերքեց իր նախարար նշանակվելու լուրը, բայց ասաց՝ ես տեղյակ չեմ»:

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ